Հրատապ թեմա Հայաստանում
Կարմրուկի վերաբերյալ հաճախակի տրվող հարցեր

Ստորև կարմրուկային վարակին վերաբերող հաճախակի տրվող հարցերին ՀՀ Առողջապահության նախարարության պատասխաներն են.
1. Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար:
Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր և ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ ակտիվ հանգստի համար, եթե չունեն պատվաստումային կարգավիճակ կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ բժշկական փաստաթղթերում կամ հիվանդությունը հաստատված չէ լաբորատոր հետազոտությանբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ և առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:
2. Վտանգավոր չէ՞ առողջության համար լրացուցիչ պատվաստումը, եթե մարդը չի հիշում իր հիվանդացման կամ պատվաստման մասին:
Ոչ վտանգավոր չէ: Եթե մարդը նախկինում հիվանդացել է կարմրուկով կամ պատվաստվել է, սակայն այդ մասին տեղեկություն չունի կամ չի հիշում, լրացուցիչ պատվաստվելու դեպքում այն հակամարմինների առաջացման համար որպես խթանիչ դեղաչափ կլինի: Նույն մեխանիզմով է բացատրվում 1 տարեկանում առաջին ԿԿԽ պատվաստումից հետո 6 տարեկանում խթանիչ /բուստեր/ երկրորդ դեղաչափի ազդեցությունը:
3. Ե՞րբ պետք է պատվաստվել` լիարժեք պաշտպանություն ապահովելու համար:
Պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը՝ մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո 4 շաբաթվա ընթացքում:
4. Պետական սահմանային անցման կետում պահանջվում է որևէ՞ փաստաթուղթ կարմրուկի դեմ պատվաստման վերաբերյալ:
Պատվաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ պետական սահմանային անցման կետերում չի պահանջվում:
5. Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու համար:
ՀՀ պետական սահմանային անցումային կետերում գտնվող սանիտարակարանտինային կետերն այս պահին աշխատում են ուժեղացված ռեժիմով: Նրանց կողմից կատարվում է ուղևորների զննում՝ կարմրուկի կասկածելի ախտանիշներով (ջերմություն, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, աչքերի բորբոքում, հազ, ցան) անձանց վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սակայն կարող է մարդը լինել հիվանդության գաղտնի շրջանում և սահմանը հատելիս ոչինչ չհայտնաբերվի, իսկ հետագայում` արդեն կլինիկական ախտանշանները դրսևորվեն բնակավայրում: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տրվում կարմրուկին բնորոշ ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բնակավայրի բուժհաստատություններին: Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով իրականացվում է նաև ուժեղացված հսկողություն ջերմությամբ և ցանով ուղեկցվող հիվանդների նկատմամբ՝ հիվանդության դեպքերը վաղաժամ հայտնաբերելու համար:
6. Կարո՞ղ է մարդը շփվել կարմրուկով հիվանդի հետ և չհիվանդանալ:
Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ՝ գրեթե 100 տոկոսով կվարակվի և կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:
7. Ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկը:
Կարմրուկը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի և խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:

Կարդացեք նաև

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն